Արցախի օդային սահմանի խախտման դեպք չի գրանցվել. Սենոր Հասրաթյան

17

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային սահմանը խախտելու դեպքեր չեն արձանագրվել, իսկ ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերը գիտեն իրենց պարտականությունն ու լիովին վերահսկում են իրավիճակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն ասել է, որ Արդբեջանի ՌՕՈւ-ի կողմից իրականացվում են պլանային թռիչքներ, որոնք համարյա ամեն օր էլ լինում են:  

«ԼՂՀ օդային սահմանի խախտման դեպք չի գրանցվել, իսկ ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերը կազմ ու պատրաստ են և ամբողջովին վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կարող են պաշտպանել ԼՂՀ օդային սահմանները»,- ասել է Սենոր Հասրաթյանը:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ Ադրբեջանի մարտական ինքնաթիռները թռիչքներ են կատարում Թերթերի և Աղդամի(Ակն) շրջանների երկնքում: