Արցախի հարցով երկխոսությունը լուրջ առաջընթաց չի արձանագրել. Լավրով

5

Ղարաբաղի հարցով երկխոսությունը լուրջ առաջընթաց չի արձանագրել, Վիեննայում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: 

Լավրովը կարևորել է հակամարտող կողմերի միջև ուղիղ երկխոսությունը, որը կա ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

«Ցավոք, առայժմ լուրջ առաջընթաց չկա, սակայն փաստը, որ այս տարի նախագահների մակարդակով և բազմիցս արտգործնախարարների մակարդակով երկխոսություն է տեղի ունեցել, դրական է: Շարունակելու ենք աշխատել Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հավաքական մոտեցումներին համապատասխան: Այս նիստին մենք վերահաստատել ենք դրանք: Դրանք կարգավորման սկզբունքներն են, որոնք կողմերն ընդունել են, սակայն գործնական քայլերի չեն դիմել»,- ասել է Լավրովը: