Արցախի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա․ Ա․ Սարգսյան

7

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Երևանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը վերաբերվող հարցեր: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը: Իմ անձնական համոզմամբ՝ լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա»,- ասաց ՀՀ նախագահը: