Ինչպես երևում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը անուշադիր է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունների հանդեպ: Պարզվում է նախարարը դեռ չգիտի, թե Կառավարությունը ինչ մեխանիզմով է փոխհատուցելու էլեկտրաէներգիայի` օգոստոսից բարձրացած սակագինը: Հայտարարել է նախարարը` հավելելով, որ ՀԷՑ-ում այժմ աուդիտ է իրականացվում, և այս պահին ինքը տեղեկատվություն չի կարող տալ:
«Հիմա աուդիտ է իրականացվում, դեռ չեմ կարող ասել, թե ինչ ձեւաչափով և մեխանիզմով կփոխհատուցվի, այս պահին որևէ տեղեկատվություն չեմ կարող տալ այդ մասին»,-ասաց Արտեմ Ասատրյանը:
Մինչդեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցներից՝ «Որոտան» կասկադի վաճառքից ստացված գումարից:














