Արտակարգ դրությունը կարող է երկարաձգվե՞լ մինչև պատվաստանյութի հայտնաբերումը

12
Ազգային ժողովում արտակարգ դրության ժամկետի երկարացման հարցին անդրադառնալիս ԼՀԿ պատգամվոր Արկադի Խաչատրյանը հարցրեց, թե որն է այն պահը, որից հետո հնարավոր է հանել արտակարգ դրությունը։ Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկարագրելով երկու սցենար։

Առաջին տարբերակն այն է, որ գտնվի պատվաստանյութ, ու սկսվեն զանգվածային պատվաստումներ։ Երկրորդը կլինի այն դեպքում, երբ հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունքում վարակման օրական դեպքերի թիվը նվազի մինչև 100-150 դեպքի։ Այս դեպքում, ըստ Փաշինյանի, հնարավոր կլինի աստիճանաբար հրաժարվել արտակարգ դրության ռեժիմից։