2017-ից Հայաստանի բնակչության բնական աճը կարող է դադարել, հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Հայրապետյանը վստահ է, որ երևույթը մեր առջև ծառացել է ծնելիության և արտագաղթի ներկայիս տեմպերի պատճառով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների խնդիրների վարչության պետ Անահիտ Գևորգյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ Հայաստանն արագ ծերացող երկրների ցանկում է: Արդեն հիմա հանրապետության բնակչության 14,4%-ը 60 տարեկանից բարձր է: Դա պայմանավորված է ինչպես ծնելիության մակարդակի նվազեցմամբ, այնպես էլ արտագաղթի տեմպերով:














