Արսեն ջան, չե՞ք ամաչում․ վրացի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին

14
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն ֆեյսբուքյան էջում հայերեն գրառում է արել՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

«Արսեն ջան, չե՞ք ամաչում», -գրել է Կվաչանտիրաձեն:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի դրական արդյունքները պայմանավորված են իրական թվերը կոծկելով։ Նշենք նաև, որ ՀՀ առողջապահության նախարարությունից կապվել են Երևանում Վրաստանի դեսպանության հետ և նախարար Արսեն Թորոսյանի անունից ափսոսանք հայտնել առ այն, որ իր հայտարարությունները ԶԼՄ-ների կողմից ճիշտ չեն մեկնաբանվել։