Արսեն Թորոսյանը մտահոգիչ թվեր հայտնեց

5
Այսօր պարետատան նիստից հետո ԱՆ Արսեն Թորոսյանը խոսելով Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերի մասին, նշեց, որ ՀՀ-ում վարակակիրների թիվը տատանվում է 500-600-ի միջակայքում. «Իրավիճակի ավելի բարդացումը կարող ենք արձանագրել, որ դեռ տեղի չի ունեցել։ Կարծում եմ՝ դա մեր վերջին հակահամաճարակային միջոցառումների արդյունքն է։ Այս կայուն վիճակի «մեղավորը» կանոնների պահպանումն է»։
 
Անդրադառնալով մահվան դեպքերին, նախարարը նշեց, որ ՀՀ-ում գրանցվել է մահվան 320 դեպք. «Եվ դժբախտաբար, նույնիսկ ամենաբարձր որակի ու պատշաճ բուժօգնության դեպքում, միևնույն է մոտավորապես 1,5-1,6 տոկոսն այդ քաղաքաքացիների մահանալու է։ Այսինքն այս քաղաքացիներից 5-6 հոգին ամեն դեպքում մահանալու են»։

Արսեն Թորոսյանի խոսքով այս պահին կա ծանր վիճակում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում 123 քաղաքացի և թոքերի արհեստական օդափոխության միացրած 44 քաղաքացի. «Գումարային 627 քաղաքացի գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում, ինչը շատ մտահոգիչ է»։