Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել: Այս մասին հայտնել է նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նա ասել է, որ վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, իրականացվում են համաճարակաբանական գործողություններ։
«Նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է, թեստ է հանձնել, սպասում ենք պատասխանին», – ասաց Ալինա Նիկողոսյանը։














