Արսեն Թորոսյանը բացահայտում է կորոնավիրուսի գրանցված դեպքերի հասցեները

8

Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար»:

Եվ այսպես.

ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹՂՄ.

ԱՐԱԳԱԾՈՏՆ, ԱՇՏԱՐԱԿ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ Փ.

ԿՈՏԱՅՔ ՋՐՎԵԺ 12 Փ.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՍԵՎԱՆ ՆԱԻՐՅԱՆ Փ.

ԼՈՌԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ Փ.

ՍՅՈՒՆԻՔ ԳՈՐԻՍ ՎԱՆՔԻ ՏԱՓ Փ.

ԱՐԱՐԱՏ ԱՅԳԱՎԱՆ Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Փ.