Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու

4

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Արմեն Վարդանի Սարգսյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից: