Արմեն Սարգսյանը զրկվեց իր սահմանադրական իրավունքից

42

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց և ընդունեց ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված փաթեթն ընդունելու հարցը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ նախագծի հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Նա նշեց, որ այս փաթեթն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նախորդ քառօրյայի ընթացքում: Նա նշեց, որ ընդամնեը կներկայացնի առաջինից երկորդ ընթերցում լրամշակումները: Հովակիմյանը նշեց, որ իր կողմից առաջարկվել է ավելացնել մեկ հոդված, ինչն ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովն ընդունել է: «Փոփոխություն է առաաջրկվում ԱԺ կանոնակարգի 5-րդ հոդվածում: ԱԺ նախագահի լիազորությունները բաժնում ավելացվում է այսպիսի կետ՝ Սահմամանդրոթյան 202-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում հրապարակվում է ԱԺ կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները և առաջարկվում է ԱԺ Կանոնակարգ սահամանադրական օրենքի 86-րդ հոդվածի երրորդ մասից հանել «ուղարկվում է հանրապետոթյան նախագահին, որը 22-օրյա ժամկետում ստորագրում է» բառերը: Արդյունքում, ստացվում է այսպես՝ ԱԺ Կանոնակարգ սահամդրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասով ԱԺ նախագահը ԱԺ կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը 7-օրյա ժամկետում հրապարակում է»,- նշեց նա:

Հովակիմյանն ասաց, որ այս առաջարկի էությունը կայանում է նրանում, որ փասորեն, սահմանադրական փոփոխությունների մեր պրակիտկան, որն ունենք, չի ենթադրում սահմանադրական փոփոխությունների ստորագրման ինստիտուտ: «Այս կարգավորմամբ մենք հնարավորություն ենք տալիս, որ սահամանադրական փոփոխություններն առաջին և երկորրդ սորտի չլինեն, այսինքն՝ չլինի հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություն, որն ընդունվելուց հետո հրապարակվում և ուժի մեջ է մտնում, իսկ ԱԺ կողմից ընդունված փոփոխությունը պետք է ստորագրվի և ուժի մեջ մտնի»,- ասաց նա:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ավելացրեց, թե մեկնաբանություն կա, որ այս նախագծով հանրապետության նախագահից լիազորություն ենք փորձում վերցնել: «Ուղղակի տեղեկացման կարգով ասեմ՝ այս նախաձեռնության այդ հատվածն ինտենսիվորեն քննարկվել է նախագահի և նրա աշխատակազմի հետ, ավելին ասեմ՝ հենց այնտեղից են մատնանշել բացը և շտկել այն»,- նշեց նա:

Նախագծին ԱԺ «Իմ քայլի» 88 պատգամավորները և պատգամավոր Արման Բաբաջայնը կողմ քվեարկեիցն, որոշումն ընդունվեց 89 կողմ ձայնով: Խորհրդարանական ըննդիմությունը հարցի քննարկմանն ու քվեարկությանը չմասնակցեց:

Նշենք, որ մինչ այդ ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այս առաջարկությունն արել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Ըստ էության նախագիծը նպատակ է հետապնդում հստակեցնել կանոնակարգ-օրենքի որոշակի դրույթներ՝ ելնելով այն կարևոր կանխադրույթից, որ ըստ էության մենք գտնվում ենք զարգացող իրավահարաբերությունների ոլորտում, և գործողության մեջ է օրենքը դրսևորում իր դրական և բացասական կողմերը: Բավականին ուշագրավ է պարոն Հովակիմյանի առաջարկությունը՝ կապված Սահմանադրության տեքստի հրապարակման հետ: Ես պարզապես պետք է նշեմ, որ ՀՀ սահմանադրաիրավական պրակտիկայում գրեթե որևիցե դեպք չի եղել, որ որևիցե պաշտոնատար անձ ստորագրի Սահմանադրության որևիցե տեքստ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը՝ վերջին հանգամանքը պայմանավորելով նրանով, որ հանրաքվեով է նախկինում ընդունվել Սահմանադրության մեջ որևէ փոփոխություն:

Բայց, այդուհանդերձ, ըստ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի, տրամաբանությունն այն է, որ Սահմանադրության՝ ուժի մեջ գտնվելը չպետք է պայմանավորված լինի այս կամ այն սուբյեկտի ստորագրությունով: