Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել

47

Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը:

Արմեն Ամիրյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016թ. սեպտեմբերին: Նա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարելուց և կառավարության հրաժարականից հետո ստանձնել էր նախարարի պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը: