Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը վստահեցնում է, որ մարզի բոլոր հիվանդանոցները, ամբուլատորիաներն ու պոլիկլինիկաները հագեցած են բժշկական հատուկ հանդերձանքով, սարքավորումներով ու պաշտպանիչ միջոցներով։
Մարզում վարակվածների ընդհանուր թիվը մայիսի 31-ի դրությամբ 624 է, ինքնամեկուսացածները 721-ն են, առողջացել է 275 հոգի, մարզում գրանցվել է մահվան 10 դեպք։
Մարզի բոլոր տարածաշրջաններում էլ կան վարակակիրներ։














