Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց

9

 ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Այս վեց տարիները ԱԱԽ-ում առանձնացան նաև նրանով, որ կարճաժամկետ ծրագրերից երկարաժամկետ ծրագրերի անցանք: Ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին»,- ասաց Բաղդասարյանը:

ՕԵԿ նախագահն իր հրաժարականը և ՕԵԿ-ի՝ կոալիցիա չմտնելու հանգամանքը կապես հինգ դրույթների հետ: Նախ ՀՀ նախագահի հայտարարությունը, հետո սահմանադրական բարեփոխումները, վիճահարույց «կուտակայինը», կառավարության հրաժարականն ու նոր կառավարության ձևավորումը: Բաղդասրյանի խոսքով՝  չնայած կոալիցիոն համագործակցության ընթացքում ՕԵԿ-ին չհաջողվեց լինել այդ ձևաչափում որոշիչի կարգավիճակում, այնուամենայնիվ, անցած տարիների գործունեության համար շնորհակալություն հայտնեց նախկին կոալիցիոն գործընկերոջը»: