Արդյոք Փաշինյանն է նվիրել էլեկտրոմոբիլը Արցախի նախագահին. մեկնաբանում է վարչապետի խոսնակը

141

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավտոմեքենայի լուսանկար հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրելով, որ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այդ էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու: Հրապարակմանը հաջորդեցին մեկնաբանություններ, որ մեքենան վարաչապետի նվերն է Արայիկ Հարությունյանին:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հարցին, թե մեքենան վարչապետի նվերն է Հարությունյանին պատասխանեց. «ՀՀ վարչապետը ավտոմեքենայի հետ կապ չունի: Էլեկտրոմոբիլը պատկանում է Արայիկ Հարությունյանին»,- ասաց Գևորգյանը:

Լurer.com-ը գրում է, որ մեքենան Hyundai IONIQ Electric է և արժե շուրջ 37.000 եվրո, և այն գնվել է Երևանում գործող ֆիրմային խանութից: