«Ինտերֆաքսն» տեղեկություն է տարածել, որ հուլիսի 1-ից «Գազպրոմը» 1,4%-ով բարձրացնելու է գազի գինը: Մասնավորապես, 2018 թվականին գազի արժեքի վերահաշվարկի արդյունքում գնի փոփոխություն եղել է 3,4%-ով, իսկ 2020 թվականին պլանավորվում է 3% աճ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը նշեց, «Գազպրոմ Արմենիան» դրա հետ կապ չունի. «Որովհետև այս պահին թանկացումը նախատեսված է Ռուսաստանի շուկայի համար։ Այսինքն, գազը կթանկանա Ռուսատանի տնտեսավարողների և բնակչության համար։ Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիայից» գազի թանկացման հայտ չի ստացել»:
Սակայն, «Գազպրոմ Արմենիայից» թերթերից մեկին ասել են, որ ՀՀ կառավարության հետ գազի գնի շուրջ բանակցությունները, որոնք հունվարի 1-ից են սկսվել, արդեն ավարտին են մոտենում: Ինչը նշանակում է, որ շուտով կլսենք գազի գնի փոփոխության մասին լուրերը, չնայած որ բանակցություններից մանրամասներ հայտնի չեն:
Ի դեպ, եթե Ռուսաստանն իր ներքին շուկայի համար թանկացնում է գազի սակագինը, հնարավոր չէ այլ երկրներում գազի սակագնի փոփոխություն չլինի:














