Արդյո՞ք առաքելությունը կատարված է. Ավելի քան 100 հրթիռ Սիրիայի օբյեկտների ուղղությամբ

7

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի ուղղությամբ արձակել են ավելի քան 100 հրթիռ: Նշվում է, որ Սիրիայի ՀՕՊ-ը հրթիռների զգալի մասը ոչնչացրել է:
Այսօր ողջ աշխարհը ցնցվեց՝ լսելով Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակված ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռների լուրից։

Օրեր առաջ, երբ Թրամփը Ռուսաստանին սպառնաց «խելացի» հրթիռներով, ոչ ոք չէր սպասում, որ դրանք այդքան արագ կիջնեն սիրիական օբյեկտների վրա: Բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ:

Հրթիռակոծություններից անմիջապես հետո ՌԴ ՊՆ-ն հաղորդեց, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել են թիրախներին հասնելու ընթացքում։

Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։

ԱՄՆ-ն իր հերթին հերքեց, որ իր ուղարկած հրթիռները ոչնչացվել են:

Հրթիռների արձակումից ժամեր անց արձագանքեց Իրանի ԱԳՆ-ն՝ շեշելով, որ Սիրիային ուղղված ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հարվածները միջազգային նորմերի ու իրավունքների բացահայտ խախտում են։

«Այս ագրեսիան համարվում է միջազգային նորմերի ու իրավունքների բացահայտ խախտում և Սիրիայի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության արհամարհում»,- ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Պուտինը ևս հղում արեց ՄԱԿ-ի և միջազգային նորմերի խախտումներին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքը:

«Խաղաղասեր»Թուրքիայի արձագանքը սպասված էր: Այն իր ԱԳՆ մակարդակով հայտարարեց, որ Սիրիայի դեմ հարվածը «շատ տեղին» է և որ Դումայում քիմիական հարձակումից հետո «այս ռազմական գործողությունը դարձել է ամբողջ մարդկության խղճի արտահայտումը»։«Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում, այս գործողությունը դարձել է ամբողջ մարդկության խղճի լեզուն՝ Դումայում իրականացված հանցանքի դեմ, որի վերաբերյալ լրջագույն կասկածներ կան Ասադի ռեժիմի կողմից իրականացված լինելու առումով», – նշված է հաղորդագրության մեջ:

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծությունից հետո հայտարարել է, որ այդ քայլն ավելի համախմբեց սիրիացի ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում:

Սիրիայի ղեկավարն ընդգծել է, որ այս հարվածից հետո Սիրիան վճռական է երկրի տարածքի ամեն մի անկյունում ահաբեկչությունն արմատախիլ անելու հարցում: հայտարարության մեջ։

Հետաքրքիր է, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը հայտարարեց, որ որևէ կերպ չի միջամտի Սիրիայում սպասվող գործողություններին, սակայն այս հրթիռակոծությունները ողջունեց՝ հայտարարելով. «Մենք ողջունում ենք, որ մեր ամերիկացի, բրիտանացի և ֆրանսիացի դաշնակիցները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, նման ձևով ստանձնեցին պատասխանատվությունը։ Ռազմական հարվածն անհրաժեշտություն էր՝ քիմիական զենքի կիրառման միջազգային բոյկոտի արդյունավետությանն աջակցելու և հետագայում նման խախտումներից սիրիական ռեժիմին հետ պահելու համար»:

Բայց ամենագոհը Թրամփն էր, ով թվիթերյան գրառման մեջ նշել էր, որ առաքելությունը կատարված է, և ինքը շատ գոհ է:

«Անցած գիշեր հասցված հարվածը կատարյալ էր։ Շնորհակալ ենք Ֆրանսիային և Միացյալ Թագավորությանը՝ ցուցաբերած խելամտության ու նրանց հրաշալի զինուժի հզորության համար: Սրանից առավել լավ արդյունք չէր կարող լինել: Առաքելությունը կատարված է»,- գրել է Թրամփը:

Սպասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, ՆԱՏՕ-ն ևս նիստ է հրավիրել, ողջ աշխարհը սպասում է, թե ինչ է լինելու հաջորդը, արդյո՞ք երրորդ համաշախարհայինը արդեն վրա է հասնում, թե դեռ կսպասի դռան հետևում: Ո՞վ գիտի: