Արդարարդատության նախարարն իր թիֆլիսցի հարուստ տատիկի ժառանգության մասին

7

Հայաստանի արդարատության նախարար Հովհաննես Մանուկյանը զարմանում է, որ մարդիկ զարմանում են ինքը ունեցվածք ունի: Այս մասին վերջինս հայտարարել է` ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի` կառավարության անդամների նշանակալի կարողությունների մասին ելույթի:

«Իսկ ինչո՞ւ չպետք է ունենամ,- հավելել է Մանուկյանը,-Բարձրագույն կրթություն ունեմ, աշխատել եմ խորհրդարանում, կառավարությունում, դատական համակարգում, դիվանագիտական ծառայություն եմ անցել: Եթե բացատրությունների մեջ խորանանք, հարկավոր կլինի տատիկիս` թբիլիսցի հայուհու արմատներից սկսել, հետո էլ պապիկիս անցնել, ով Մուշից էր տեղահանվել և ում ընտանիքը Արևմտյան Հայաստանում բավականաչափ բարեկեցիկ կյանք է վարել ու այստեղ էլ, բնականաբար, վատ չի ապրել: Պարզ է, որ այդ ժառանգությունը նախ հորս պետք է անցնել, իսկ հետո էլ` ինձ: Բայց դրանում չէ խնդիրը: Այլ նրանում, որ զրպարտություններին մեկնաբանություն չեմ տալու», – հայտարարել է Մանուկյանը:

Հ.Գ. Նշենք, որ Մանուկյանը երկար տարիներ եղել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ, այնուհետև Վրաստանում ՀՀ դեսպան: Իսկ մինչ նախարարը ժառանգություն էր ստանում, նրա հայրը՝ Գերասիմ Մանուկյանը ևս դատական համակարգում բարձր պաշտոններ է զբաղեցրել և որդուց նվազ կոռումպացված չի եղել: