Արա, լավ, ինչքա՞ն ա տեւելու էս դիմակահանդեսը

14
Արա, լավ, ինչքա՞ն ա տեւելու էս դիմակահանդեսը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Մոլորակի պտույտին հակառակ»:

Աշխարհն արդեն տոնում է կորոնավիրուսի դեմ հաղթանակը, իսկ Երեւանի փողոցներում դեռ զվռնում են դիմակ կրելու կոչ անող ոստիկանական զրահամեքենաներն ու մարդ ծեծող ոստիկանները: 
 
Հա, մի բան էլ. դա դիմակ չէ: Դիմակը պետք է ամբողջությամբ փակի դեմքը, որ մարդը դառնա անճանաչելի:

Առաջարկվող գործարանային կտորը դնչկալ է…

Կեցցե՜ դնչկալի բիզնեսը»: