Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ

4

ՀՀԿ-ն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում է առաջադրելու Արա Բաբլոյանին, փոխնախագահների պաշտոնում՝ Էդուարդ Շարմազանովին ու Արփինե Հովհաննիսյանին:

Այս մասին է հայտարարել ՀՀԿ խոսնակ ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

Խմբակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի Վարհամ Բաղդասարյանը, խմբակցության քարտուղար կդառնա Գագիկ Մելիքյանը:

Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ կլինի Գագիկ Մինասյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Աշոտյանը, տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Խոսրով Հարությունյանի, պետաիրավական հանձնաժողովը կղեկավարի Հարայր Թովմասյանը, ներքին գործերի և անվտանգության հարցերով հանձնաժողովինը՝ Կորյուն Նահապետյանը, առողջապահության ու սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահը՝ Հակոբ Հակոբյանը: