Ավիատոմսերի գներն աշխարհում օդային հաղորդակցության լիարժեք վերականգնումից հետո կարող են բարձրանալ առնվազն 50 տոկոսով, նախազգուշացնում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA):
Սոցիալական հեռավորության պահպանման վերաբերյալ ներկայիս առաջարկությունների համաձայն ավիափոխադրողներին կարող են ստիպել ազատ թողնել տեղերի մի մասը ինքնաթիռի սրահում, ինչն էապես կաղդի եկամտաբերության վրա: Հիշեցնենք, որ ապրիլի վերջի դրությամբ աշխարհում կրճատվել է թռիչքների մոտ 95 տոկոսը:
Որոշ ավիաընկերություններ, այդ թվում` Delta-ն եւ EasyJet-ը, արդեն հայտարարել են, որ որոշ ժամանակով կհրաժարվելեն մեջտեղի նստատեղերից օդանավերի սրահներում` ուղեւորների միջեւ անվտանգ հեռավորություն ապահովելու համար: Քննարկվում է նաեւ պլաստիկ էկրանների տեղադրումը նստատեղերի միջեւ, հայտնում է ՌԳ-ն` վկայակոչելով NBC News-ը:














