Առայժմ խաղաղապահ ստորաբաժանումների տեղակայման մասին խոսակցություն չի գնում . Ս. Օհանյան

5

Լեռնային Ղարաբաղը հակամարտության միակ գոտին է, որտեղ առանց երրորդ ուժի հայկական ստորաբաժանումները կարողանում են պահպանել ուժերի հավասարակշռությունը և իրականացնել իրենց առջև դրված խնդիրները: Հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանը ընդգծելց, որ ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տ եղակայման կարիք չկա:

«Այսօր բանակցային գործընթացն ուղղված է համակարտության խաղաղ կարգավորմանը, և առայժմ խոսակցություն չի գնում հակամարտության գոտում խաղաղապահ ստորաբաժանումների տեղակայման մասին, որովհետև մեր տեսակետը հակամարտության լուծման վերաբերյալ խաղաղ ճանապարհով, քաղաքական երկխոսության միջոցով, փոխադարձ համաձայնության և վստահության մեխանիզմների շրջանակներում խաղաղ կարգավորումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սեյրան Օհանյանը: