Ապօրինի գույքի բռնագանձումը կսկսվի 3-4 ամսից

10

Եթե պաշտոնյան ունի գույք, որի գինը ավելի մեծ է, քան նա կարող էր այն գնել իր օրինական եկամուտներով, ապա դա բռնագանձվելու է։ Այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ Ազգային ժողովում ներկայացնելով «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը։

Պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս նա նաև նշեց, որ իրենք թեև շտապողականություն ցուցաբերում են, բայց աշխատանքների որակին էլ են հետևում։ Նախարարի խոսքով՝ հանրության շրջանում կարող են լինել սպասումներ այս օրենքի վերաբերյալ, սակայն պետք է հաշվի առնել նաև ժամկետները։

Բադասյանը ասաց, որ եթե օրենքը ստորագրվի կպահանջվի ևս 3-4 ամիս նախապատրաստական աշխատանքների համար, ինչից հետո այն կսկսի աշխատել։