Աշխարհի նորագույն ու վերջին սերնդի ռազմական տեխնիկան էլ չի փրկի Ադրբեջանին

52

Ադրբեջանը շարունակում է հաղորդագրություններ տարածել իր ռազմական տեխնիկայի վերազինման շուրջ: Այս անգամ Ուկրաինայի Արտահանման վերահսկողության պետական ծառայության հաշվետվության համաձայն՝ Ադրբեջանը 2012թ. Ուկրաինայից 3 հակատանկային հրիթառային համակարգ է գնել: Իսկ մինչ այդ լուրեր տարածեցին, որ 2012թ. Ուկրաինայից 14 միավոր «ԲՏՍ-5Բ» տեսակի բազմանպատակային զրահապատ քարշակ-փոխադրիչ էլ է ձեռք բերել:

Մի երկու շաբաթ առաջ պարզ դարձավ, որ Ռուսաստանից <> համակարգեր էին գնել: Մի խոսքով ամեն օր լսում ենք, որ Բաքուն վերազինվում է, պետական պաշտոնյաները բարձր ամբիոններից հայտարարում են, որ պատերազմի են պատրաստվում: Որոշել են Լեռնային Ղարաբաղը կրկին զավթել, բայց սրանք փուչ խոսակցություններ են: Բաքուն, եթե գնի աշխարհի բոլոր ամենավերջին սերնդի ռազմական տեխնիկան էլ, հրթիռները, տանկերն ու հակատանկային համակարգերը, միևնույն է, վստահ չէ, որ կարող է հաղթանակ տանել: Ինչո՞ւ: Որովհետև եթե մենք մոռացել ենք Արցախյան ազատամարտի ընթացքում ադրբեջանական կողմի պարտությունն ու առանձին շրջաններում նրանց վախից խուճապահար փախչելը, և այսօր մտածում ու անհանգստանում ենք նրանց գնած ամեն մի կտոր զենքի համար, ապա նույն այդ Բաքուն հիշում է ամեն մի օրը, հիշում է, որ միլիոնավոր դոլարների զենք ու զինամթերք գնեց, միլիոնավոր դոլարների վարձու մոջահեդներ ներքաշեց, բայց ապարդյուն, փողով կարող ես զինվորին զինել, բայց տակտիկայի համար խելք է պետք, ինչն իսպառ բացակայում է մեր թշնամու կողմում: Այսօր Ալիևը հույսը դրել է միայն իր նավթագազային ու խավիարային դոլարների վրա, հակահայ տրամադրվածությունների վրա, որոնք գալիս են աշխարհի տարբեր ծիգերից, բայց մոռանում է, որ 20 տարի առաջ էլ այդ համաշխարհային հանրությունը Հայաստանի կողքին չէր, ավելի շատ իրենց կողքին էին, բայց դա էլ չօգնեց, պարտությունն անխուսափելի էր և այսօր էլ է անխուսափելի: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, այս անգամ կռիվը Նախիջևանի համար է լինելու, որն այն անգամ պատահաբար հայտնվեց իրենց ենթակայության տակ, բայց դրա ժամանակն էլ կգա: Հաղթանակ տանելը ի վերուստ տրված է և հասու չէ ամեն մի հավաքական ժողովրդի, ովքեր նույնիսկ ազգ կոչվելու հույսեր չունեն առաջիկա միլիոնից ավելի տարիների ընթացքում: Այնպես որ, Բաքվի փուչ խոսքերը, անմիտ գնումները դեռ չեն նշանակում հաղթանակի գոնե հեռահար հույս: Ալիևյան կլանի վերջը կգա օրերից մի օր, և Ադրբեջան կոչվող այդ հողատարածքն, ի վերջո, կձերբազատվի իր վրա այժմ կանգնողներից, ովքեր անօրինաբար զավթել են ամեն մի կտոր հող և իրենց հռչակել պետություն: