Բորսայի 2016 թվականի առաջին շաբաթվա արդյունքներով աշխարհի 400 ամենահարուստ մարդիկ 194 միլիարդ դոլար են կորցրել: Պատճառը՝ Չինաստանում ընթացող տնտեսական անկումն է ու նավթի գների նվազումը, տեղեկացնում է Բլումբերգը:
Ամենամեծ կորուստը կրել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը 1 շաբաթում կրճատվել է 5.9 միլիարդ դոլարով: Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, աղքատացել է 4.5 միլիարդ դոլարով:
Ընդհանուր առմամբ՝ աշխարհի 400 ամենից հարուստ մարդիկ միասին ունեն 3.7 տրիլիոն դոլար:














