Անվտանգության խնդիրների միայնակ իրականացումը Հայաստանի համար չափազանց բարդ է. Ս. Օհանյան

19

«Հայաստանը չափազանց բարդ տարածաշրջանային իրավիճակում է գտնվում, և անվտանգության խնդիրների միայնակ իրականացումը Հայաստանի համար չափազանց բարդ է: Այն համագործակցությունը, որ ունենք և՛ Ռուսաստանի հետ, և՛ ՀԱՊԿ շրջանակներում, մեծամասնությամբ կապված է Թուրքիայի հետ, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան այստեղ Հայաստանի զինված ուժերի հետ միասին Հայաստանի անվտանգության ապահովման խնդիր ունի: Շեշտում եմ` առավելապես Թուրքիայի կողմից, արևելյան կողմից մենք խնդիր չունենք»,-  ԵՊՀ-ում ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ապա սա Սերյան Օհանյանի նորմալ էր, քանի որ Հայաստանն իրավասու չէ խանգարել տարբեր երկրների համագործակցությանը: Իսկ հզոր տեխնիկայի վաճառքի մասին, պարզվում է Օհանյանը տեղյակ էր դեռևս 2-3 տարի առաջ. «Սպառազինությունների մրցավազք ասվածը և գնումների ողջ գործընթացը մեր կողմից վերահսկվում է: Վերջերս Ադրբեջանի ձեռք բերած սպառազինության մասին մենք դեռ 2-3 տարի առաջ գիտեինք, և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնում ենք»,- շեշտեց նախարարը:

Խոսելով  Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին` Սեյրան Օհանյանը պարզաբանեց, որ այդ որոշումը ռազմավարական բնույթ ունի և կարևոր է անվտանգության տեսակետից: «Մաքսային միության անդամակցությունը հնարավորություն կտա ավելի խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչը կհանգեցնի նաև ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը: