Անկախ Քրդաստանի հայտնվելը ժամանակի հարց է. Չեխիայի նախագահ

9

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ անկախ Քրդաստանի հայտնվելը միայն ժամանակի հարց է:
«Կարծում եմ՝ վաղ, թե ուշ Քրդստանն անկախության կհայտարարի»,-ասել է նա:

Չեխիայի ղեկավարի խոսքով՝ ինքը հանդիպում է ունեցել Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ, ով ասել Է, որ որոշ ժամանակ անց պատրաստ Է հանրաքվե հայտարարել այդ հարցի շուրջ:

Բացի այդ՝ Չեխիայի նախագահը հիշեցրել Է քրդերի դեմ Թուրքիայի պայքարի մասին՝ նշելով. «Բայց հենց քրդերի զինված կազմավորումներն են փաստորեն այն միակ ցամաքային ուժը, որը կռվում է ԻՊ-ի դեմ»: