Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ. Ծառուկյան

12
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ խուզարկություններից հետո դուրս եկավ:

Ծառուկյանը հայտարարեց, որ սա իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում և երդվեց, որ երբեք հետ չի կանգնի. «Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ: Քաղաքական ճնշում է»:

Ծառուկյանը կրկին խոսեց տնտեսական վիճակի մասին: Նա նշեց, որ կորոնավիրուսը Հայաստան է ներթափանցել դեռևս դեկտեմբերից և ժողովրդի կեսն արդեն վարակված է:

«Ես Ձեզ ասում եմ, որ 3 ամիս հետո սով է լինելու, մինչև գլոբալ համաճարակը չլուծվի հարցը չի լուծվի»,- ասաց նա:

Ծառուկյանն ասաց, որ գնում է հարցաքննության և չգիտի, թե ինչ հարցեր են տալու իրեն: