Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Սոցիալական աջակցության մասին» լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Սոցիալապես անապահով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին կտրամադրվի’
1) հիփոթեքային վարկի արտոնյալ պայմաններ’ ա. հիփոթեքային վարկի կանխավճարի ամբողջական կամ մասնակի հատուցում. բ. հիփոթեքային վարկի ամբողջական կամ մասնակի սպասարկում.
2) բնակարանի գնման վկայագիր:
Նախագծով առաջարկվում է նաև, որ ՀՀ կառավարությունը կարող է սահամնել սոցիալական ծառայությունների այլ տեսակներ, դրանով տալով ճկունություն սոցիալական աղքատամետ կիրառական քաղաքականությանը:
Այս մոտեցմանը օգնում է նաև սոցիալական ծառայությունների հավաստագրով տրամադրման նորմը, որը այդ սոցիալական ծառ
այության կարիքն ունեցող անձին (ընտանիքին) ընտրելու հնարավորություն է տալիս:
Օրենքով սահմանվում է նաև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ևս մեկ տեսակ’ փոքր տներ, որոնց առկայությունը նպաստելու է խնամքի հաստատությունների գործառնության ծախսարդյունավետության մեծացմանը:
Նախագծով սահմանվում է նաև հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման հնարավորություն:
Նախագծի հրիմնավորման մեջ նշվում է որ ներկայացվող նախագծով կստեղծվեն հիմքեր սոցիալապես անապահով և խոցելի խմբերի համար համարժեք և բազմազան սոցիալական ծառայությունների տրմադրման հնարավորություն, կմեծացվի համակարգի գործառնության ծախսարդյունավետությունը:














