Այվազովսկու կտավը ռեկորդային գնով է վաճառվել

10

Այվազովսկու «Նեապոլյան ծոց» կտավը Sotheby’s աճուրդային համակարգում` առցանց վաճառված ամենաթանկ կտավն է:
 
Աճուրդի ընթացքում Հովհաննես Այվազովսկու «Նեապոլյան ծոց» մոնումենտալ նկարի արժեքը աճել է մինչև 2,3 միլիոն ֆունտ՝ կրկնապատկելով նախահաշիվը (800 հազար – 1,2 միլիոն ֆունտ): Կտավը գերազանցել է անցյալ շաբաթ Ջերորջիո Մորանդիի «Նատյուրմորտ» նկարի սահմանած ռեկորդն ու դարձել ամենաթանկ աշխատանքը, որը երբեւէ վաճառվել է առցանց աճուրդում:

Sotheby’s-ից չեն նշել, թե ով է գնորդը եւ որ երկրից: Վաճառքից առաջ նկարը եվրոպական մասնավոր հավաքածուի մեջ է եղել: