Այսօր ոչնչացված են անվտանգության գլոբալ համակարգերը. Բորդյուժա

7

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում՝ «ՀԱՊԿ դերը Եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» թեմայով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ:

Բորդյուժան հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ՝ նշելով, որ ոչնչացված են անվտանգության գլոբալ համակարգերը.

«Մենք շատ բարդ ժամանակներում ենք ապրում, ընդ որում՝ այնպիսի ժամանակաշրջանում, որը ենթակա չէ որևէ վերլուծության, և շատ դժվար է ընտրել անվտանգության ոլորտում գործունեության որևէ ալգորիթմ, որովհետև, ըստ էության, այսօր ոչնչացված են անվտանգության գլոբալ համակարգերը, դադարեցվել են աշխարհի առաջատար խաղացողների միջև կապերն ու փոխգործակցությունը` ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև այլ մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու հարցում: Այսօր մենք բախվում ենք այնպիսի պարադոքսալ բաների, որոնք դեռ իմաստավորման կարիք ունեն, օրինակ՝ մի շարք երկրներ հայտարարում են, թե անհրաժեշտ է պայքարել ահաբեկչության դեմ, և զենք են մատակարարում ահաբեկչական խմբավորումներին»,– շեշտել է նա: