Այսօր մենք միատեսակ վերապրում ենք այն, ինչ նշանակում է գրավյալ տարածքներ․ Վրաստանի նախագահը՝ Ալիևին

16

Բաքվում մեկնարկել է Վրաստանի նախագահի երկօրյա պաշտոնական այցը: Ադրբեջանի «Զագուլբայի» նախագահական պալատում կայացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական  ընդունելությունը:

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի նախագահը, կարևորելով երկկողմ հարաբերությունները, նշել է, որ տարածաշրջան իր առաջին այցը կատարել է բարեկամական երկիր:

«Միասին վերադարձրեցինք մեր անկախությունը, և վերջին տարիներին միատեսակ ողբերգություններ ունեցանք: Եվ այսօր մենք միատեսակ վերապրում ենք այն, ինչ նշանակում է գրավյալ տարածքներ, երբ ձեր երկրի տարածքային ամբողջականությունը դեռ չի վերականգնվել… չնայած այս ողբերգությանը, մենք կարողացանք ամրապնդել և զարգացնել մեր պետությունները, զարգացնել տնտեսությունը և շարունակել մեր ճանապարհը որպես անկախ երկրներ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: Միաժամանակ Զուրաբիշվիլին մեսիջ է հղել Ադրբեջանին, որ բարեկամությունը՝ բարեկամություն, սակայն պատրաստ են լուրջ քայլել գործարկել երկու երկրների սահմանազատման հարցերում:

«Մեր բարեկամությունից ելնելով` որոշել ենք ցուցմունքներ տալ սահմանագծման հանձնաժողովին, վերականգնել աշխատանքը և վերջապես հաստատել Վրաստանի և Ադրբեջանի համատեղ սահմանը: Դա պետք է լինի միավորման, այլ ոչ թե տարանջատման սահման»,- ասել է Վրաստանի նախագահը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Զուրաբիշվիլիի այցի նպատակն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության զարգացումն է: