Եվրոպայից իրարամերժ լուրեր են տարածվում ՌԴ-ին Մեծ Ութնյակից հեռացնելու շուրջ

14

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է Մեծ յոթնյակի երկրները որոշել են դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ: 

Այսպիսով, Ռուսաստանը դուրս է մղվում այդ կառույցից:

Սակայն Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների արձագանքները իրարմերժ են: Ըստ այդմ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հայտարարությունը ՌԴ-ին Մեծ Ութնյակից հանելու մասին՝ նշելով, որ դեռևս հարցը քննարկման փուլում է: