Այո՛, արժեր դիմակներ կրել. Մակունցը՝ Արցախում խնջուքին առանց դիմակ մասնակցելու մասին

16
Այս պահին կարծում եմ չարժե կենտրոնանալ, թե օրենքի, որ տառն ինչ է ասում, կա արտակարգ դրություն ՀՀ-ում, կան թվեր, որ մտահոգիչ են բոլորիս համար եւ բոլորիս ուշադրությունը պետք է սեւեռված լինի հենց այդ հանգամանքի վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանի հայտարարությանը, որ եթե պատգամավորները նիստերի դահլիճում դիմակ չկրեն, դուրս կհրավիրվեն, եր դրան հաջորդած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, որ օրենքով պատգամավորներին չեն կարող դիմակ չկրելու համար դուրս հրավիրել։

Դիտարկմանը, որ օրեր առաջ Արցախի նախագահի երդմնակալության արարաողությանն հաջորդած խնջույքի ժամանակ ՀՀ-ից ժամանած պաշտոնյանմերը ոչ սոցիալական հեռավորություն են պահել, ոչ էլ դիմակներ են կրել, Մակունցը պատասխանեց․ «Արարողությանը մասնակցելիս դիմակներ չկրելու առումով մենք ընդունել ենք, որ այնուամենայնիվ, այո՛ արժեր դիմակներ կրել, ինչի համար անձամբ ես հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը, բայց դա որեւէ կերպ չի փոխում ՀՀ-ում գոյություն ունեցող վիճակը»: