Այն գործիչը, ով Արցախը Հայաստանի մաս չի համարում, իրավունք չունի բանակցություններ վարել Արցախի ճակատագրի շուրջ. «Ազատություն»

15

«Այն գործիչը, ով Արցախը Հայաստանի մաս չի համարում, իրավունք չունի բանակցություններ վարել Արցախի ճակատագրի շուրջ»,- այս մասին Ստեփանակերտում հայտարարել են Ղարաբաղի քաղաքացիական ակտիվիստները՝ ազատամարտիկներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ։ Տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները,  որոնք տեղի են ունենում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին, Արցախում խիստ քննարկման առիթ է դարձել։ «Արցախի վերածնունդ» կուսակցության կազմակերպած այս քննարկման արդյունքում մասնակիցները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում կոչ են անում նաև ԼՂ Ազգային ժողովին և նախագահին հստակ արտահայտել իրենց դիրքորոշումները Սերժ Սարգսյանի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չէ։ «Արցախի վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում շատերի համբերության բաժակն է լցրել։ «Սերժ Սարգսյանը իր դիրքորոշմամբ ցույց տվեց, որ ղարաբաղյան խաղաքարտը նույնպես գոյություն չունի, իր համար Արցախը Հայաստանի մաս չէ։ Տվյալ դեպքում առաջանում են բազմաթիվ հարցեր. գոնե մեր իշխանական շրջապատում Ղարաբաղը որպես Սարգսյանի իշխանության աղբյուր դադարում է գոյություն ունենալուց»,- ասաց Խանումյանը։ Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում նույնպես կոշտ արձագանք գտավ, ինչը ստիպեց առանձին անհատների հանդես գալ Հայաստանի նախագահի դիտարկումները դատապարտող հայտարարություններով։