Արցախի ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), վստահ է, որ ցանկացած երկրում ու բանակում կոռուպցիա կա: Այս
«Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ կա, թե չկա, բայց կոռուպցիան նորմալ երևույթ է, ամեն երկրում էլ կա: Քանդելու հիմք մենք չունենք, մենք չենք հասկանում, մենք կոռուպցիոներին դնում ենք ղեկավարության, ինչ է՝ իրենք քանդե՞ն, ես չեմ կարող ասել վատացել, թե լավացել է վիճակը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է՝ համաձայն է զիջմանը և շրջանառվող «տարածքներ` խաղաղության դիմաց» թեզին, Կոմանդոսն ասաց. «Մինչև փաստաթուղթը չիմանաս, իրավունք չունես այդ մասին խոսես: Մենք այդքան ընկեր ենք կորցրել, ես ո՞նց կարող եմ ասել՝ հա, համաձա՞յն եմ, բայց մենք, կարծես թե, շախմատի վրա ֆիգուրներ ենք, թե ինչ ենք»,-ասաց նա:











