Ամուլսարում իրավիճակը կրկին լարված է

8

Ջերմուկի բնակիչները երեկ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ Ամուլսարի հանքի անվտանգության նոր աշխատակիցներն այսօր առավոտից կլքեն տարածքը, այնտեղ միայն հերթապահ կազմը կմնա:

Այսօր առավոտյան Ամուլսարի տարածքում հավաքվել էին ջերմուկցիները՝ սպասելով պայմանավորվածության կյանքի կոչմանը:

Ակտիվիստ Շիրակ Բունիաթյանն ուղիղ եթերում ներկայացրեց իրենց հավաքի բուն էությունը՝ հայտնելով, որ եկել են՝ անձամբ համոզվելու, որ անվտանգության աշխատակիցները տարածքը լքում են, նաև՝ ճանապարհ դնելու նրանց:

[wpcc-iframe style=”border: none; overflow: hidden;” src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2F100010197097701%2Fvideos%2F1200702996946259%2F&show_text=0&width=267″ frameborder=”0″ scrolling=”no” width=”267″ height=”476″]