«Ամոթ, Ամոթ» «Արմավիա»-ին. Բողոքի ակցիա` ընդդեմ Հալեպ-Երևան չվերթի (Տեսանյութ)

15

Մի խումբ երիտասարդներ «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության Նալբանդյան փողոցի վրա գտնվող գրասենյակի առաջ բողոքի ակցիա են կազմակերպել` Հալեպ-Երևան չվերթի տոմսի արժեքի կտրուկ բարձրացման հետ կապված: Վերջիններս վստահ են, որ ընկերությունն ի վիճակի է ավելի մատչելի վաճառել տոմսերը: Բողոքի մասնակիցները «Ամոթ, Ամոթ» կոչերով պահանջում են տոմսերի գնի նվազում: Հիշեցնենք, որ Սիրիայում վերջին շրջանում խիստ լարված իրավիճակ է, ինչն էլ առիթ է հանդիսանում սիրիահայերի մեծ հոսք դեպի Հայաստան: Սակայն «Արմավիա»-ն տոմսերի գինը հասցրել է ռեկորդային չափերի: