ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը կժամանի Հայաստան

17

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը փետրվարի 18-ին կժամանի Հայաստան։

Նուլանդը բանակցություններ կվարի պաշտոնատար անձանց, քաղաքացիական հասարակության և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ինչպես հաղորդում է Պետդեպի կայքը՝ այցի օրակարգում են Հայաստանի և ԱՄՆ միջև քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումը, մարդկանց միջև շփումների ամրապնդումը և ղարաբաղյան հակամարտության արդար և ամուր կարգավորման առաջմղումը։

Հարավային Կովկաս այցի շրջանակներում Նուլանդը փետրվարի 16-ին կլինի Բաքվում, փետրվարի 17-ին բանակցություններ կվարի Թբիլիսիում։