ԱՄՆ-ն և Ռուսաստանը դադարեցրել են միջուկային ոլորտում համագործակցությանը

18

Մոսկվան հրաժարվել է Ռուսաստանի տարածքում միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման ոլորտում Վաշինգթոնի օգնությունից: Հաղորդում է The Boston Globe թերթը:

Պարբերականի տրամադրության տակ գտնվող փաստաթուղթի տվյալներով, որը ստորագրվել է 2014թ. դեկտեմբերի 16-ին երկու երկրների ներկայացուցիրչների հանդիպման արդյունքներով, վերջ է դրվել զենքային ուրանի և պլուտոնիումի պաշարների պահպանության ոլորտում ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցությանը:

Ի դեպ, ԱՄՆ-ն այդ նախագծում մոտ 2 մլրդ դոլարի ներդրումներ է կատարել, շատ նախագծեր պետք է ավարտին հասցվեին միայն 2018թ.: Բացի այդ, 18 քաղաքացիական օբյեկտներում դադարեցվել են միջոցառումները: