ԱՄՆ-ն Հայաստանում «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում. Փոլ Քրեյգ Ռոբերթս

21

ԱՄՆ-ն շարունակում է իր ճնշումները Ռուսաստանի հանդեպ՝ փորձելով կասեցնել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, ինչպես նաև ծրագրում է հերթական «գունավոր հեղափոխությունները» Հայաստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում: Իսկ Վաշինգտոնի գլխավոր խնդիրն է Ռուսաստանի հանդեպ ճնշումն ուժեղացնելը՝ երկրի ներսում քաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար: «Ռուսաստանը հարձակման տակ» հոդվածում այս կարծիքն է հայտնել ամերիկացի քաղաքագետ և տնտեսագետ Փոլ Քրեյգ Ռոբերթսը: 

Ըստ քաղաքագետի՝ Վաշինգտոնը գիտակցաբար աշխատում է Մինսկի համաձայնությունները խախտելու ուղղությամբ, իր վստահված անձանց է ուղարկում Հայաստան՝ ինչպես օրինակ Վիկտորիա Նուլանդին, Ռիչարդ Միլզին որպես դեսպան «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու, իսկ Ղրղզստան և Ուզբեկստան իր մարդկանց է ուղարկել վերջիններիս Ռուսաստանից հեռացնելու համար և այդ երկրներում և ՌԴ սահմանի ամբողջ պարագծով իրավիճակն ապակայունացնելու նպատակով:

«Այդպիսով, Ռուսաստանը բախվում է Ուկրաինայում հակամարտության վերսկսման նույնանման երեք այլ իրավիճակների հետ միաժամանակ, բայց արդեն ասիական սահմաններին»,-գրում է Ռոբերթսը:

Ռոբերթսը վստահեցնում է, որ սա ՌԴ դեմ Վաշինգտոնի ճնշման միայն սկիզբն է:

Վերլուծաբանը հիշեցրել է նաև, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ դատապարտեց ՌԴ և Վրաստանի միջև խաղաղ համաձայնագիրը, որով ավարտվեց Վրաստանի ռազմական հարձակումը Հարավային Օսեթիայի վրա: Այն ժամանակ ՆԱՏՕ-ն մերժեց այդ համաձայնագիրը, քանի որ «այն դժվարացնում է տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը»:

Նման հայտարարությունների հիմնական նպատակն է, ըստ Ռոբերթսի, կեղծ տեղեկատվության տարածումը, որի նպատակն է թաքցնել Վաշինգտոնի հիմնական դրդապատճառները՝ սեփական ռազմակայաններն անմիջապես Ռուսաստանի հետ սահմանին՝ Վրաստանում տեղակայումը, ինչն արդեն հաջողությամբ իրականացվեց Լեհաստանում և Բալթյան երկրներում:

Քաղաքագետը նշում է նաև արևմտյան ԶԼՄ-ների դերը, որոնք կեղծ տեղեկատվություն են տարածում Վաշինգտոնից: