Օբաման դեռ մտածում է Սիրիայի վրա հարձակման շուրջ

4

 Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս որոշում չի կայացրել Սիրիայի վրա հարձակման վերաբերյալ: Սպիտակ Տան ներկայացուցիչը հաղորդել է, որ Օբաման բանակցություններ է վարում ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ Սիրիայի հարցով: Սակայն կրկին պնդել է ԱՄՆ դիրքորոշումը, որ քիմիական զենք օգտագործելու պատասխանատվությունը կրում է Բաշար-Ալ Ասադի իշխանությունը: Ըստ Քարնիի՝ ԱՄՆ-ն այս կերպ նպատակ չունի Ասադին զրկել իշխանությունից և հավելել է, որ առաջիկայում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ նոր փաստեր կներկայացնեն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրայի Դամասկոս քաղաքում քիմական զենք էր կիրառվել, որի արդյունքում շուրջ 1400 մարդ էր զոհվել: ԱՄՆ պնդում է, որ Սիրայի իշխանություններն են պատասխանատու, Ասադը պնդում է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն են պատասխանատու, ում հետ համամիտ է նաև Իրանը: