ԱՄՆ կոնգրեսականը Ջ. Քերիին կոչ է արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը (Տեսանյութ)

14

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի լսումներին,  կոչ է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին և նախագահ Բարաք Օբամայի ողջ աշխատակազմին վերջ տալ Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտող թուրքական քաղաքականությանն աջակցելուն: Հաղորդում է asbarez.com-ը:

Շերմանը կոչ է արել Քերիին Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ քաջություն ցուցաբերել ու Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, արտասանել «ցեղասպանություն» բառը` նկարագրելու համար 100 տարի առաջ Անատոլիայում կատարվածը: