ԱՄՆ կառավարությունը կրճատում է իր դեսպանատների աշխատողներին

8

Kommersant-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում տիրող ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով, երկիրը կրճատում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իր հյուպատոսությունների ծախսերը: 

ԱՄՆ Պետդեպը այժմ երկրի միակ գերատեսչությունն է, որի աշխատակիցները չեն ուղարկվել չվճարվող անժամկետ արձակուրդի: Բայց անցել է տնտեսող ռեժիմին: Գերատեսչության բյուջետային հատկացումները հաշվարկված են երկու տարվա համար՝ ի տարբերություն մյուս պետական հաստատությունների, այդ իսկ պատճառով այդ կառույցի ֆինանսավորումը չի դադարեցվել կառավարության աշխատանքի կասեցումից հետո:

Թերթը գրում է, որ եթե բյուջետային ճգնաժամը շարունակվի, Պետդեպը ստիպված կլինի ծառայության մեջ թողնել դեսպանատների միայն առանցքային աշխատակիցներին և առաջին քայլերն արդեն նկատելի են Մոսկվայի  ամերիկյան դեսպանատան վրա: Դիվանագիտական առաքելության աշխատակիցներն աշխատում են համաձայն «Բյուջետային ֆինանսավորման բացակայության ուղեցույցի»:

Թերթի տվյալներով՝ գումարը կբավականացնի միայն մեկ քանի շաբաթ, այդ իսկ պատճառով դեսպանատան աշխատակիցների մեծ մասին արգելված է աշխատել արտաժամյա, պլանավորել գործուղումներ, գնել նոր սարքավորումներ և վճարել ծառայությունների համար, որոնք կապված չեն կյանքի կամ գույքի պաշտպանության հետ: