ԱՄՆ նախկին կոնգրեսական Դենիս Կուչինիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական հարձակումը Սիրիայի վրա կհանգեցնի Երրորդ Համաշխարհային պատերազմի: Տեղեկացնում է PressTV-ին:
Կուչինիչը նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շտապում է պատերազմել՝ հենվելով հարցականի տակ դրված ապացոույցների վրա: Ըստ Կուչինիչի՝ ԱՄՆ հենվում է Սիրիայի ընդդիմության արած հայտարարությունների վրա, որ Բաշար-Ալ Ասադի իշխանությունն է օգտագործել քիմիական զենք Դամասկոսի մերձակայքում: «Սա օգտագործվել է որպես նախաբան»,- հայտարարել է Կուչինիչը: Նախկին կոնգրեսականը նշել է, որ առանց ՄԱԿ-ի որոշման, առանց փաստրերի լուրջ առկայության, ինչպես կարելի է ռազմական գործողություններ սկսել: Սակայն հավելում է, որ ԱՄՆ-ն դեռևս օրեր առաջ էր Միջերկրական ծովում տեղակայել իր ռազմական նավերը և սուզանավերը զինված ատոմային զենքերով: Կուչինիչի խոսքով, եթե Օբաման «կանաչ լույս վառի», ապա ԱՄՆ-ն կսկսի իր ռազմական գործողություները Սիրիայում, բայց եթե Օբաման չստանա Կոնգրեսի համաձայնությունը, որը մինչև Սեպտեմբերի 9-ը արձակուրդում է, ապա դրանով կխախտի ԱՄՆ Սահմանադրությունը: Բանախոսը նաև անդրարադարձել է իրաքյան պատերազմին և այն համեմատել այսօրվա Սիրիայի հետ՝ նշելով, որ 2003-ին ԱՄՆ-ն նույն ընտրության առջև էր կանգնած և դիմեց կործանիչ քայլի:














