ԱՄՆ-ի շուրջ 100 զինվորականներ, ԿՀՎ-ի գործակալներ օգնում են ԻԼԻՊ-ին Իրաքում և Սիրիայում

19

Ամերիկացի քաղաքական մեկնաբանն ասում է, որ Իրաքում և Սիրիայում կան հարյուրավոր ԱՄՆ-ի զինվորականներ և Կենտրոնական հետախուզական վարչության(CIA) գործակալներ, ովքեր օգնում են «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» (ISIL) ահաբեկչական խմբավորմանը:

Դոն ԴեԲարը, ով հակապատերազմական ակտիվիստ է և Նյու Յորքյան ռադիոյի մեկնաբան, PressTV-ին հայտնել է, որ ավելի քանի 300 ամերիկացիներ են կռվում ԻՊ-ի ահաբեկչական խմբավորման կազմում:

ԱՄՆ-ի պաշտոնյաններից ոմանք The Washington Times-ին ասել են, որ ԱՄՆ-ի կառավարությունը ներկայումս ստուգում և հավաքագրում է  ԱՄՆ-ի զինված ուժերի այն հետախույզերին, ովքեր կկարողանան հայրենիք վերադարձնել ահաբեկիչներին:

ԴեԲարն ասում է. «ԻՊ խմբավորումը ԱՄՆ-ի զինված ուժերի հետախուզության կողմից ձևավորած խմբավորում է: Սա ահաբեկչական ցանց է, որը կազմավորվել է ԱՄՆ-ի հրամանով՝ Սիրիան և հավանաբար այլ երկրներ անկայունացնելու նպատակով, նրանք նույնիսկ  սպառնացել են Սաուդյան Արաբիային, գուցե պարզապես ցույց տալու համար, որ նրանք միևնույն հարթության վրա էին կամ գուցե դա իրական սպառնալիք էր ԱՄՆ-ի կողմից՝ ուղղված Սաուդյան Արաբիային»:

«Իմ կարծիքն այն է, որ կան ամերիկացիներ, ովքեր ԻՊ-ի մաս են կազմում ԱՄՆ-ի կառավարության գիտությամբ և թողտվությամբ»,- ավելացրեց նա:

ԴեԲարը հայտարարում է, որ հավանաբար 300 ամերիկացի զինյալներ կան ԻՊ-ի կազմում և «Միացյալ Նահանգների ավելի քան 100 զինվորականներ, ԿՀՎ-ի գործակալներ ԱՄՆ-ի հետախուզության ղեկավարության տակ են գործում, և ԻՊ-ի մաս են կազմում, սատնում են աշխատավարձ Վաշինգտոնից»:

«Եթե դուք նայեք յուրաքանչյուր գործողությունից ստացած եկամուտները, որ այս խմբավորումը ստանում է, գործողությունները, որոնց ԱՄՆ-ն ուզում էր մասնակցել, բայց չէր կարողում իրավունք ստանալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից, որովհետև նրանք խախտել էին Իրաքի և Սիրիայի ամբողջականությունը և սուվերենությունը, և նաև թույլ տալ գործողություններ, որոնք խախտում էին որոշումը, որը պարզապես շրջանցում էր Ներկայացուցիչների պալատին, որը  փորձում էր, գոնե թղթի վրա, խոչընդոտել նախագահին չներգրավվել պատերազմների մեջ, առանց Կոնգրեսի թույլտվության, ամեն ինչ պարզ է դառնում»,- շեշտում է նա:

«Այսպիսով, անակնկալ չէ ինձ համար, որ ամերիկացիներ կան նրանց շարքերում»,- ասում է ԴեԲարը:

Վերջում ակտիվիստը նշում է, որ այսօր ԻՊ-ի տրամադրության տակ է Սիրիայի հյուսիսային հատվածը: Խմբավորումն իր զինյալներին հունիսին ուղարկեց նաև հարևան Իրաք և  արագորեն մեծ տարածքներ գրավեց երկու երկրների սահմանին: