ԱՄՆ-ի դեսպանը չգիտի՝ ԱՄՆ-ից պաշտոնական մակարդակով ովքեր կժամանեն ապրիլի 24-ին

4

ՀՀ-ում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը դեռևս չգիտի, թե ԱՄՆ-ից պաշտոնական մակարդակով ովքեր են մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: 

«ԱՄՆ-ի նախագահը պատիվ է ունեցել ստանալ միջոցառումներին մասնակցելու հրավեր, Վաշինգտոնում իմ քննարկումների ժամանակ դեռևս որոշում կայացված չէր, թե ով է մասնակցելու, ով ներկա կլինի այդ օրը Հայաստանում: Երեկ և այսօր ՀՀ ատգործնախարարի ու նախագահի հետ հանդիպումներին, նրանք նշեցին, որ կարևոր է ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայությունը: Մենք կաշխատեք, որ հենց պարզ լինի, այդ մասին տեղյակ պահենք: Մինչ այդ ԱՄՆ-ից բոլոր հետաքրքրվողները կկարողանան գալ, լինել այստեղ»,-ասաց նա:

Միլզը շեշտեց. «Ես՝ որպես դեսպան և մեր դեսպանությունը ցույց կտանք աշխարհին, որ ԱՄՆ-ն Հայաստանի, հայ ժողովրդի կողքին է՝ հիշատակելու 1915թ-ի այս սարսափելի ողբերգական իրադարձությունները, որի ժամանակ մեկ միլիոնից ավել հայեր զոհվել ու տեղահանվել են: Մենք նաև ակնկալում ենք, որ շատ ամերիկացիներ այստեղ կլինեն իրենց հիշատակի տուրքը մատուցելու համար»: