ԱՄՆ, Իսրայելն ու Մեծ Բրիտանիան են հովանավորում ահաբեկչական խմբավորումներին.Խամենեի

8

ԱՄՆ-ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններն են մեղավոր ահաբեկչական խմբավորումների հայտնվելու համար: Հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին: 

«Ծայրահեղականներն իրենց տերերի հրահանգով փորձում են «ճշմարիտ իսլամի» հասկացությունը փոխարինել «կեղծ իսլամ» հասկացությամբ: Այդ հանցագործությունները ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և սիոնիստական ռեժիմի կողմից ահաբեկչությունը հովանավորելու հետևանքն են»,- գրում է իրանական Fars գործակալությունը:

Իրանի առաջնորդի կարծիքով, որոշակի ուժեր «տարածաշրջանում հակամարտություններ են առաջացնում»՝ փորձելով հետին պլան մղել Պաղեստինի թեման, բայց ազատագրության համար պայքարի շարունակումը «համամահմեդական պարտք և պարտականություն է»: