ԱՄՆ-ը ունի 1538 միջուկային մարտագլխիկ, իսկ Ռուսաստանը՝ 1648. Պետդեպի տվյալներ

40

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է իր և ռուսական ռազմավարական միջուկային սպառազինությունների թվաքանակը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փոխանակվել են համապատասխան տվյալներով:

Սեպտեմբերի 1-ի դրությամբ ԱՄՆ-ը ունի 1538 միջուկային մարտագլխիկ, իսկ Ռուսաստանը՝ 1648: ԱՄՆ-ը ունի 898 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ և սուզանավերի բալիստիկ հրթիռ: Ռուսաստանն ունի նույն տեսակի 877 միավոր հրթիռ:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը տվյալներով փոխանակվում են 2 տարին մեկ: